top of page

Բժիշկները 16 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր

  • Dec 22, 2021
  • 1 min read

Դեկտեմբերի 21-ին կատարվել է 285 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 26 նոր դեպք է գրանցվել: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 85 վարակակիր: Այդ մասին հայտնում է ԱՀ Առողջապահության նախարարությունը։


Բժիշկները 16 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 43-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։


Արձանագրվել է 1 մահ՝ 88-ամյա տղամարդը մահացել է կորոնավիրուսային հիվանդության հետևանքով, ում մոտ ախտորոշվել էր երկկողմանի բազալ հեմատոմա:


2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 30925 քաղաքացու հետազոտություն, որից 4709-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page