top of page

Բլինկենն ու Նուլանդը կայցելեն Ուկրաինա. Թերթ

May 4, 2021
1 min read

ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Վիկտորիա Նուլանդն ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ կմեկնի Կիև: Այս մասին տեղեկացնում է Պետքարտուղարության մամուլի ծառայությունը:


«ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկտորիա Նուլանդը 2021 թվականի մայիսի 4-ից մայիսի 6-ը կայցելի Լոնդոն (Մեծ Բրիտանիա), ինչպես նաև Կիև (Ուկրաինա)», -ասված է պաշտոնական հաղորդագրության մեջ:


Միաժամանակ նշվում է, որ Նուլանդն ուղեկցելու է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենին նրա եվրոպական շրջագայության ընթացքում:


Մայիսի 5-ին Բլինկենը երկօրյա այցով կմեկնի Կիև: Նա կհանդիպի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի, արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբայի, պաշտոնատար այլ անձանց ու Ուկրաինայի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page