top of page

Bloomberg-ն իմացել Է, որ Թուրքիայի հետ ավիահաղորդակցությունը կվերսկսվի հունիսի 15-ից ոչ շուտ

May 19, 2021
1 min read

Մոսկվա այցի ժամանակ Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաներին չի հաջողվել Ռուսաստանի իշխանություններին համոզել հունիսի 2-ին ամբողջ ծավալով վերսկսելու երկրների միջեւ ավիահաղորդակցությունը, բայց չվերթների կատարման արգելքը կարող Է հանվել հունիսի 15-ին: Այդ մասին հաղորդել Է Bloomberg-ը՝ վկայակոչելով թուրքական պատվիրակության անդամներին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:


Ավելի վաղ հաղորդվել Է, որ մայիսի 17-ին Մոսկվա Է ժամանել Թուրքիայի պատվիրակությունը՝ մշակույթի եւ զբոսաշրջության նախարար Մեհմեթ Էրսոյի, նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ներկայացուցիչ Իբրահիմ Քալինի եւ առողջապահության փոխնախարար Թոլգա Թոլունայի գլխավորությամբ: Նրանք հավաքվել են Ռուսաստանի իշխանությունների հետ պայմանավորվել հունիսի 1-ից հետո թռիչքների սահմանափակումները չեղարկելու շուրջ:


Այցից հետո Քալինն ասել Է, որ կողմերը պայմանավորվել են այն քայլերի շուրջ, որոնք անհրաժեշտ Է ձեռնարկել Ռուսաստանից թռիչքներն սկսելու համար, հաղորդում Է Bloomberg-ը: Քալինը հավելել Է, որ ավիահաղորդակցության կվերսկսման ժամկետները կորոշվեն մոտ ժամանակներս:


Բանակցությունների ընթացքին ծանոթ պաշտոնյաներից մեկը գործակալությանը հայտարարել Է, որ թռիչքների արգելքը չի հանվի հունիսի 1-ին, եւ ավիահաղորդակցությունն սկսելու ամենավաղ ժամկետը կարող Է լինել հունիսի 15-ը:


Էրսոյն իր հերթին հայտարարել Է, որ «ավիահաղորդակցությունը վերսկսելու մասին թուրքական պատվիրակության խնդրանքը դրականորեն Է գնահատվել ռուսաստանյան իշխանությունների կողմից, բայց պաշտոնյաները մի փոքր ժամանակ են խնդրել կորոնավիրուսի հետ կապված իրադրությունը գնահատելու եւ վերջնական որոշում ընդունելու համար»:


Ռուսաստանը ապրիլի 15-ից մինչեւ հունիսի 1-ը սահմանափակել Է Թուրքիայի հետ ավիահաղորդակցությունը կորոնավիրուսի հետ կապված անբարենպաստ համաճարակաբանական իրադրության պատճառով, տուրօպերատորներին արգելվել Է այնտեղ ուղեգրեր վաճառել:


Մայիսի 17-ին փոխվարչապետ Տատյանա Գոլիկովայի եւ Էրսոյի բանակցությունների արդյունքներով՝ Ռուսաստանի իշխանությունները որոշել են մասնագետների ուղարկել Թուրքիա՝ առողջարաններում համաճարակաբանական անվտանգության հետ կապված իրադրությունը եւ ավիահաղորդարկցության վերսկսման հեռանկարներն ուսումնասիրելու համար, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page