top of page

Բնակվարձի փոխհատուցում են ստացել 15 ընտանիքներ

  • Oct 8, 2021
  • 1 min read


Ընթացիկ տարում պետական վերաինտեգրման ծրագրով բնակվարձի փոխհատուցում են ստացել 15 ընտանիքներ (41 անձինք)` Գերմանիայից, Ավստրիայից, Շվեդիայից, Ֆրանսիայից և ՌԴ-ից վերադարձած ՀՀ քաղաքացիները։


Հայաստանի Միգրացիոն ծառայությունից հայտնում են, որ Ծրագրի շրջանակներում Միգրացիոն ծառայության կողմից իրականացվել են ուղղորդիչ խորհրդատվություն՝ տեղեկատվական աջակցության տրամադրում և կարիքներին համապատասխան ուղղորդում բոլոր վերադարձողների համար, ինչպես նաև բնակվարձի փոխհատուցում՝ 6 ամիս ժամկետով՝ ամսական 60 հազար դրամի չափով՝ միայն հարկադիր վերադարձողների համար:


-Անցյալ տարի բնակվարձի փոխհատուցման բաղադրիչից օգտվել են 10 ծահառուներ (17 անձ)՝ Շվեդիայից, Ֆրանսիայից, ՌԴ-ից, Ավստրիայից, Գերմանիայից, Թուրքիայից։


-Հարկ է նշել, որ վերադարձի քաղաքականության մշակման և մասնավորապես՝ ծրագրի հիմքում ընկած է մարդկանց խոցելիությունը, այլ ոչ թե նրանց միգրացիոն փորձառություն ունենալու հանգամանքը։

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page