top of page

Արագիլներն «ահազանգում» են տարածաշրջանում բնապահպանական մեծ աղետի մասին

  • Jul 16, 2021
  • 1 min read

Գերմանիայի Բնության Պահպանության Միության (NABU) հայաստանյան մասնաճյուղն ավարտել է արագլիների հաշվառման գործընթացն Արարատի մարզում։


Կազմակերպությունը նախորդ տարվանից իրականացնում էր արագիլների ուսումնասիրության և հաշվառման աշխատանքներ, որի նպատակն է պարզել արագիլների տարածվածությունը, նրանց աղտոտման աղբյուրները, առաջացման պատճառները և աղտոտված արագիլնեի քանակը։


«Այժմ հաշվառման աշխատանքները ավարտվել են Արարատի մարզում, որտեղ ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ արագիլների գրեթե 60 % -ը աղտոտված են։ Սա հսկայական թիվ է և խոսում է տարածաշրջանում մեծ էկոլոգիական աղետի մասին»։


Այժմ աշխատանքները շարունակվում են Արմավիրի մարզում։ Այնտեղ հաշվառումն ու հետազոտություններն ավարտելուց հետո կազմակերպությունը կհրապարակի հաշվառման և աղտոտվածության ծավալների մասին տվյալները:


Ուսումնասիրություններն լայնամասշտաբ են և տարբեր ուղղություններով են իրականացվում: Կատարված աշխատանքի վերաբերյալ հաշվետվություն ևս պատրաստելու է և ներկայացնելու են բոլոր հետաքրքրված անձանց ավելի ուշ՝ բաց լսումների տեսքով։


Հիշեցնենք, որ կազմակերպությունը հունիս ամսին Սպիտակ արագիլների վրա տեղադրել է արբանյակային տվիչներ՝ խորքային ուսումնասիրությունների, թռչունների միգրացիային հետևելու և ուսումնասիրելու նպատակով։

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page