Որոշ քաղաքական ուժեր փորձում են ժողովրդի հաշվին դիվիդենտներ շահել Արցախում․ Դավիթ Ղահրամանյան

Լուսանկարիչ Դավիթ Ղահրամանյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է երեկ՝ հունիսի 21- ին, Ստեփանակերտում կայացած բողոքի ակցիային, որի ժամանակ արցախցիները պահանջում էին նախագահ Արայիկ հարությունյանի հրաժարականը։ Նա գրառում է կատարել, որում ասվում է․
«Հարգելի ընկերներ, հայրենակիցներ, ինչպես գիտեք՝ երեկ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում կազմակերպվել էր ինքնաբուխ հանրահավաք, որտեղ հիմնականում հավաքվել էին քաղաքացիներ, ովքեր ունեին արդար պահանջ, այն է՝ Արայիկ Հարությունյանի հրաժարականը։ Սակայն հավաքի ժամանակ երևան եկան որոշ քաղաքական ուժերի ներկայացուցիչներ և դեմքեր, որոնք փորձում էին դիվիդենտներ շահել հասարակ ժողովրդի հաշվին։ Այսօր արդեն նրանք էլ ավելի են ակտիվացել և այսօրվա հավաքին բացահայտ են գործելու, իսկ ես չեմ ուզում մասնակիցը դառնալ քաղաքական կեղտոտ խաղերի։ Այդ իսկ պատճառով այսօրվա կայանալիք հանրավաքին ես չեմ լինի։
Եթե որևե մեկը կմտածի, թէ ես նույնպես վաճառվել կամ հետ եմ կանգնում իմ սկզբունքներից, ապա չարաչար սխալվում եք։ Արայիկ Հարությունյանն ինձ համար մնում է կապիտուլյանտի հանցակից և դավաճան։
Պինդ եղեք»։























Comments