Այս պահին չսպասարկված կանչ չունենք․ Շտապօգնության տնօրենը՝ աշխատակիցների գործադուլի մասին

Շտապօգնության մի շարք վարորդներ այս պահին գործադուլ են անում։ Նրանք բողոքում են ցածր աշխատավարձից։
MediaHub.am-ի հետ զրույցում Շտապօգնության տնօրեն Թագուհի Ստեփանյանը հայտնեց, որ ակցիայից ինքը տեղյակ չի եղել։
«Աշխատողների շրջանում աշխատավարձերի խնդիրը միշտ էլ բարձրացվել է, խնդիրը նոր չէ, 10 տարի առաջ էլ են բարձրացրել հարցը, 5 տարի առաջ էլ։ Հիմա, երևի, որոշել են ավելի կտրուկ քայլի դիմել։ Այստեղ հարցը ակցիան չէ, ամեն ինչ կարելի է այլ կերպ լուծել, կարելի է քննարկել և այնպես չէ, որ այդ հարցի շուրջ մինչ այժմ որևէ քննարկում տեղի չի ունեցել։ Այդ ամենը շատ լավ մենք էլ ենք հասկանում և անպայման ուզում ենք հարցը լուծել, բայց ոչ՝ նման ձևով»։
Հարցին՝ որոշ աշխատակիցների գործադուլը չի խոչնդոտելո՞ւ կանչերի սպասարկմանը, Ստեփանյանը նշեց․
«Որևէ կանչ չունենք չսպասարկված, հարցը շատ լավ լուծվում է»։
Նա ասաց, որ այս պահին ակցիա են իրականացնում միայն վեցերորդ ենթակայանի աշխատակիցները։
Արմինե Նավոյան























Comments