Էս մարդն իր էրեխուց 2 կտոր թաղել ա, հիմա 3-րդ կտորն էլ ա համընկնում․ թազա փո՞ս փորի․ զոհվածի հարազատ

Զոհված զինծառայողների հարազատները հերթով այցելում են մայրաքաղաքի դիահերձարաններ՝ հասկանալու, թե քանի՞ զոհվածի մարմին կա յուրաքանչյուր դիահերձարանում։ Իրենց բողոքի պատճառն, ըստ զոհվածի հարազատ Արսեն Ղուկասյանի, այն է, որ իրենք տեղեկացել են՝ Արտաշատի մրգի սառնարաններում զոհվածների մարմիններ են պահված եղել, ինչի մասին իրենք նոր են ի տեղեկանում։
«Կամ գենետիկական հետազոտություններ են իրականացրել, զոհվածի մարմնի մասերը համապատասխանել են, հետո նոր մասեր են հայտնվել, որ էլի համապատասխանել են ծնողի ԴՆԹ-ի հետ։ Հիմա էս մարդը (ցույց է տալիս կողքին կանգնած քաղաքացուն, խմբ․), երեխուց 2 կտոր թաղել ա, հիմա երրորդ կտորն էլ ա համընկնում, թազա փոս փորի, որ թաղի՞։ Գոնե թող սպասեն, հետազոտության ամբողջական պատասխանները գան, որ գոնե ծնողն ամբողջական կմախք հուղարկավորի, ոչ թե նման խնդրի առաջ կանգնի»,- նկատեց նա։
Արսեն Ղուկասյանի խոսքով, մարդիկ պատրաստ են սպասել ԴՆԹ հետազոտությունների պատասխաններին, բայց այդ երևույթը կարծես թե անվերջանալի է դառնում։
«ԴՆԹ անելը դառնում է անվերջ, չի դադարում, չի վերջանում, ինչքա՞ն սպասենք, 1 ամիս, 2»,- նշեց նա։























Comments