top of page

Ջոան Ռոուլինգը Հարրի Փոթերից հետո թողարկել է առաջին մանկական գիրքը

Oct 13, 2021
1 min read

Բրիտանացի գրող Ջոան Ռոուլինգը նոր մանկական գիրք է թողարկել, որը կոչվում է Սուրբծննդյան խոճկոր. այդ մասին գրում է Daily Mail-ը։


Փոքրիկ ընթերցողները կծանոթանան Ջեք անունով 7-ամյա տղայի հետ, ով մեկնում է կորուսյալ խորհրդավոր երկիր, որտեղ իշխում է սարսափելի հրեշը, որից Ջեքը փրկում է իր սիրելի խաղալիքին՝ Փոկ անունով խոճկորին։


Ռոուլինգի խոսքով՝ գիրքը գրելու համար իրեն ոգեշնչել է իր որդին՝ Դևիդը և նրա սիրելի խաղալիքը՝ փափուկ գոճին։


Ժամանակին Ջոանն այնքան էր անհանգստանում, որ խաղալիքի կորուստը կտխրեցնի տղային, որ նույնիսկ նման մեկ այլ խաղալիք էր գնել փոխարինման համար։ Սակայն Դևիդը պատահաբար գտել է այն և ենթադրել, որ դա իր հին խոճկորի եղբայրն է։


Սուրբծննդյան խոճկորը հրատարակվել է անգլերեն և ավելի քան քսան լեզուներով:


Նշենք, որ Հարրի Փոթերի մասին վեպերից հետո Ռոուլինգը մանկական գրքեր չի գրել:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page