Ջոնսոնը հայտարարել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո խոշորագույն պատերազմի ռիսկի մասին
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը BBC-ի հետ զրույցում հայտարարել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո խոշորագույն պատերազմի ռիսկի մասին Ուկրաինայի շուրջ իրավիճակի էսկալացիայի պատճառով, հաղորդում է РИА Новости-ն:
Քաղաքական գործչի կարծիքով՝ կան նախանշաններ, որ Ռուսաստանն արդեն սկսել է իրագործել Ուկրաինայի տարածք ներխուժելու ծրագիրը:
«Ցավոք, այդ ծրագիրը, որի իրագործմանը մենք այժմ հետեւում ենք, կարող է հանգեցնել Երվոպայում 1945 թվականից ի վեր խոշորագույն պատերազմի»,-պնդում է Ջոնսոնը:
Բրիտանիայի վարչապետը վկայակոչել է հետախուզության տվյալներն ու հայտարարել, որ ռուսական զորքերն, իբրեւ, պլանավորում են շրջափակել Կիեւը: Մեջբերելով ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի խոսքերը՝ նա նաեւ ընդգծել է, որ Ռուսաստանը մտադիր է սկսել ներխուժումը ոչ միայն Ուկրաինայի արեւելքից, այլ նաեւ Բելառուսից:
Commentaires