top of page

Ամբողջ աշխարհը խոսում է Արցախի կարգավիճակի մասին, միայն ՀՀ իշխանությունն է լռում․ տեղահանված արցախցի

Sep 17, 2021
1 min read

Հադրութից տեղահանված արցախցիները բողոքի ակցիա են իրականացնում՝ ՀՀ կառավարությունից պահանջելով Արցախում բնակարաններ կառուցելիս նաև հաշվի առնեԼ իրենց կարծիքը։


«Կարող է՝ ես այս պահին բնակարան չեմ ուզում, այլ՝ այդ գումարով ուզում եմ այգի ձեռք բերել, դրանով գումար աշխատել ու ստացված եկամտով տուն գնել»,- ակցիայի ընթացքում ասաց «Հանուն Հադրութի» ՀԿ գործադիր մարմնի ներկայացուցիչ Լևոն Հայրյանը։


Նրա խոսքով՝ եթե մարդիկ չեն ուզում վերադառնալ Արցախ, ապա այնտեղ կառուցվող բնակարանի համար չեն գնա։


«Պետք է այլ մեխանիզմ լիներ, որով Հայաստանում մնացող արցախցիներին տային «X» գումար, իսկ Արցախ գնացողներին էլ՝ «X+Y» գումար»,- ասաց նա։


Ըստ Հայրյանի՝ Արցախի ժողովուրդն իրավունք ունի ապրելու այնպես, ինչպես մյուս ժողովուրդները։


«Նոյեմբերին 9-ի կեղտոտ փաստաթուղթը ստորագրողները չեն ուզում պատասխանատվություն ստանձնել։ Այդ հայտարարության յոթերորդ կետը վերաբերում է մեզ՝ տեղահանվածներիս։ Այնպես չէ, որ մենք երազում ենք Երևանում ապրելու մասին, մեծ սիրով կվերադառնայինք մեր Հադրութ։ Պնդում ենք, որ մեզ համար Հայաստանում բնակարանի հարց լուծեն։ Ինչո՞ւ ենք այդպես անում՝ քանի որ ՀՀ-ն Արցախի կարգավիճակի մասին չի խոսվում։ Ամբողջ աշխարհը խոսում է Արցախի կարգավիճակի մասին, միայն ՀՀ իշխանությունն է լռում»,- նշեց նա։


Ըստ նրա՝ պետք է լուծվի Արցախի՝ Հայաստանին միավորելու հարցը։


Նրա խոսքով՝ եթե այս վիճակը շարունակվի, ապա իրենք միջազգային կառույցներից քաղաքական ապաստան կխնդրեն։




 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page