top of page

Ջոլին հեռացրել է Բրեդ Փիթին նվիրված դաջվածքը (լուսանկար)

Oct 29, 2021
1 min read

Դերասանուհի Անջելինա Ջոլին հեռացրել է իր թևի դաջվածքը, որը նվիրված էր նախկին ամուսնուն՝ Բրեդ Փիթին։ Դա նկատել են աստղի երկրպագուները. գրում է korrespondent.net-ը։


Խոսքը Ջոլիի ձախ ուսին դաջվածքի մասին է։ Այն բաղկացած էր այն աշխարհագրական կետերի լայնություններից և երկայնություններից, որտեղ ծնվել են նրա երեխաները, ինչպես նաև նախկին սիրելին:


Առաջին տողը Կամբոջայում գտնվող վայրն է, որտեղ ծնվել է նրա ավագ որդին՝ Մեդոքսը, երկրորդը՝ Եթովպիայում է, որտեղ ծնվել է նրա դուստրը՝ Զախարան, երրորդը՝ Նամիբիայում է, որտեղ Անջելինան ծնել է իր դստերը՝ Շայլոյին, չորրորդը Վիետնամում է, որտեղ ծնվել է նրա որդին՝ Պաքս Թիենը, հինգերորդը և վեցերորդը՝ Ֆրանսիայում է, որտեղ ծնվել են երկվորյակներ Նոքսը և Վիվիենը։ Անհետացել է վերջին տողը, որը խորհրդանշում էր Բրեդ Փիթի ծննդավայրն Օկլահոմայում:


 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page