top of page

Բրազիլահայերից շատերը հայրենադարձվելու ցանկություն ունեն

  • Sep 9, 2021
  • 1 min read

ree

Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է Բրազիլիայի հայոց թեմի առաջնորդ Նարեկ եպիսկոպոս Բերբերյանին: Քննարկվել են բրազիլահայությանն առնչվող մի շարք հարցեր: Այս մասին հայտնում է Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակը:


«Բրազիլահայերից շատերը հայրենադարձվելու ցանկություն ունեն, ՀՀ քաղաքացիություն են ստանում, կապվում հայրենիքին: Հոգևոր առաջնորդին մեր գրասենյակում հյուրընկալեցինք հազարավոր մղոններ հատած և հայրենիք ժամանած մի խումբ բրազիլահայ երիտասարդների ուղեկցութամբ:


Հանդիպման ընթացքում հյուրերի կողմից կարևորվեց Հայաստանի հետ ակտիվ կապն այնպիսի ծրագրերի միջոցով, ինչպիսին է ՀՀ կառավարությունում սփյուռքահայ մասնագետների «իԳործ» ծրագիրը: Անդրադարձ կատարվեց հետագա համագործակցության սերտացման հնարավորություններին»,- ասված է հայտարարությունում:

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page