top of page

Բրազիլիայում ցույցեր են անցկացվել Բոլսոնարույի կառավարության դեմ

May 30, 2021
1 min read

Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարոյի կառավարության և կորոնավիրուսի համավարակի ֆոնին նրա վարած քաղաքականության դեմ ցույցեր են տեղի ունեցել գրեթե ամբողջ երկրում: Այս մասին հայտնում է G1 լրատվական պորտալը:


«Շաբաթ օրը Բոլսոնարոյի կառավարության դեմ ցույցեր են տեղի ունեցել առնվազն 24 նահանգներում և Դաշնային շրջանում: Օրվա ընթացքում մարդկանց խմբեր են հավաքվել երթերի և բազմաթիվ պահանջներ ներկայացրել», – նշում են լրատվամիջոցները:


Մասնավորապես, բողոքողները կոչ են արել գնել պատվաստանյութեր COVID-19- ի դեմ, բնակչությանը շտապ օգնություն ցուցաբերել, քաղաքացիների պատշաճ կրթության և առողջության պահպանման իրավունքները պահպանել: Հնչել են նաև նախագահի իմպիչմենթի կոչեր:


Ընդհանուր առմամբ, ցույցերը խաղաղ բնույթ են կրել: Այնուամենայնիվ, հյուսիսարևելյան Պեռնամբուկու նահանգի մայրաքաղաք Ռեսիֆեում ռազմական ոստիկանությունը ցրել է ցուցարարներին՝ օգտագործելով ռետինե փամփուշտներ և արցունքաբեր գազ:


 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page