Բրազիլիայի նախագահը պատվաստված չլինելու պատճառով չի կարողացել Նյու Յորքում ռեստորան մտնել
Sep 22, 2021
1 min read

Նյու Յորքում ընթանում է ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 76-րդ նստաշրջանը, որին մասնակցում է նաև Բրազիլիայի նախագահ Ժայիր Բոլսոնարոն:
Ինչպես գրում է The Independent-ը, Բոլսոնարոն Նյու Յորք ժամանելուց հետո ստիպված է եղել պիցցա ուտել մայթին կանգնած, քանի որ կորոնավիրուսի դեմ պատվաստված չլինելու պատճառով նրան թույլ չեն տվել մուտք գործել քաղաքի ռեստորաններ:
Հրապարակված լուսանկարում երևում է՝ ինչպես են նախագահն ու նրան ուղեկցող պաշտոնյաները, մայթին կանգնած, պիցցա ուտում այն հյուրանոցի մոտ, որտեղ նրանք կանգ են առել:























Comments