top of page

Բռնցքամարտիկները սկսել են երևանյան հավաքը

May 19, 2021
1 min read

Հայաստանի հավաքականը վերջին ուսումնամարզական հավաքն է սկսել Փարիզում կայանալիք օլիմպիական վարկանիշային մրցաշարից առաջ:


Ընտրանին մարզիչներ Ռաֆայել Մեհրաբյանի, Ռոբերտ Պետրոսյանի, Կարեն Ղազարյանի և Սամվել Սողոմոնյանի գլխավորությամբ երկշաբաթյա հավաք է անցկացնում Oլիմպավանում: Հավաքին մասնակցում է 21 մարզիկ, որոնցից 7-ը՝ 52 կգ քաշային Կորյուն Սողոմոնյանը, 63 կգ քաշային Հովհաննես Բաչկովը , 75 կգ քաշային Արման Դարչինյանը, 81 կգ քաշային Գոռ Ներսիսյանը, 91 կգ քաշային Նարեկ Մանասյանը , գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը և 69 կգ քաշային Անի Հովսեփյանը կմասնակցեն վարկանիշային մրցաշարի: Այս մարզիկներից միայն Կորյուն Սողոմոնյանն է ապահովել օլիմպիական ուղեգիրը, բայց մրցակցային փորձը բարելավելու համար կմեկնի Փարիզ: Հավաքական թիմը մրցավայր կմեկնի հունիսի 1-ին:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page