top of page

Բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը հաղթեց ադրբեջանցի մրցակցին և քառորդ եզրափակիչում է

  • Jul 31, 2021
  • 1 min read


Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ Հովհաննես Բաչկովը շարունակում է հաղթարշավը Օլիմպիական խաղերում:


Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում ընթացող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի բռնցքամարտի մրցաշարի 63 կգ քաշային կարգի 1/8 եզրափակիչում Բաչկովը մրցեց ադրբեջանցի Ջավիդ Չելեբիևի հետ: Հայ բռնցքամարտիկը 4:1 հաշվով հաղթեց Ադրբեջանի ներկայացուցչին:


Ավելի վաղ Հայաստանի ներկայացուցիչներից Արման Դարչինյանը հաղթանակով մեկնարկեց Տոկիոյի Օլիմպիական խաղերում: Ճապոնիայի մայրաքաղաքում ընթացող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի բռնցքամարտի 75 կգ քաշային կարգում նա պայքարը սկսեց 1/8 եզրափակիչից, որտեղ ուժերը չափեց Անդրեյ Շեմեզի (Սլովակիա) հետ: Հայ բռնցքամարտիկը հաղթեց 5:0 հաշվով: Հայ մարզիկի հաջորդ մենամարտը կկայանա օգոստոսի 1-ին: Իսկ Կորյուն Սողոմոնյանը պարտվեց առաջին իսկ մենամարտում:

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page