top of page

Երևան է տեղափոխվել բրոնխիոլիտ ախտորոշմամբ 17 օրական երեխա

  • Dec 9, 2021
  • 1 min read


«Մուրացան» համալսարանական հիվանդանոցի շտապօգնության արտագնա բրիգադն այսօր Մեղրիից Երևան է տեղափոխել բրոնխիոլիտ ախտորոշմամբ 17 օրական երեխայի՝ ծանր, թթվածնակախյալ վիճակով: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը:


«Մանկական և նորածնային վերակենդանացման կլինիկայի ղեկավար Հրանտ Կալենտերյանի խոսքով՝ փոքրիկը գտնվում է համալսարանական բժիշկների վերահսկողության տակ. ստանում է համալիր բուժում՝ օքսիգենոթերապիա, ինգալացիոն և հակաբակտերային թերապիա:


Նշեմ, որ «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի ամենագնաց ռեանիմոբիլներն՝ անկախ եղանակից, կրիտիկական վիճակում հայտնված նորածիններին բուժօգնություն տրամադրելու նպատակով ուղևորվում են ամենահեռավոր մարզեր՝ հաղթահարելով դժվարամատչելի ճանապարհներ:

Բժշկական կենտրոն տեղափոխվելու շնորհիվ գրեթե 92-ից 96 տոկոս դեպքերում հաջողվում է փրկել բուժօգնության կարիք ունեցող փոքրիկների կյանքը:


Արտագնա ծառայության միջոցով տարեկան 800-ից ավելի նորածին Հայաստանի տարբեր ծննդատներից տեղափոխվում են «Մուրացան» հիվանդանոցային համալիր: Մանկական և նորածնային վերակենդանացման կլինիկայում ներդրված են նորածինների բուժման բոլոր առաջադեմ տեխնոլոգիաները:


Հավելեմ, որ 2021 թվականի նոյեմբերի 1-ի դրությամբ «Մուրացան» համալսարանական հիվանդանոց դիմել է 45166 երեխա, որից 13362-ին բուժօգնություն է տրամադրվել ստացիոնար»,- գրել է նա:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page