Բրյուսելում սկսվեց ԵՄ - ԱՄՆ գագաթնաժովը Բայդենի մասնակցությամբ

Հունիսի 15-ին Բրյուսելում սկսվել Է յոթ տարվա ընթացքում առաջին՝ ԵՄ - ԱՄՆ գագաթնաժողովը՝ Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի մասնակցությամբ:
«ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև գործընկերությունը վերադարձավ, ավելի ուժեղ, քան երբևԷ: Բարի գալուստ, Ջո Բայդեն, այսօրվա ԵՄ - ԱՄՆ գագաթնաժողով: Այսօր մենք վերսկսում ենք մեր գործընկերությունը և բարգավաճում և անվտանգություն ենք ներդնում մեր ապագայում»,- գրել Է Եվրամիության ղեկավար Շառլ Միշելը Twitter-ում:
Գագաթնաժողովում Եվրամիությունը ներկայացնում են Եվրահանձնաժողովի և Եվրախորհրդի ղեկավարներ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը և Շառլ Միշելը, ինչպես նանև Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը: Ինչպես հունիսի 14-ին Բրյուսելում լրագրողներին հայտնել Եվրամիության ներկայացուցիչը, հանդիպումը կոչված Է վերականգնելու հարաբերությունները Բրյուսելի և Վաշինգտոնի միջև:
Բացի դրանից, կողմերը մտադիր են քննարկել Ռուսաստանի նկատմամբ քաղաքականության համակարգումը և գործարկել երկկողմ երկխոսություն ՌԴ-ի շուրջը:
Հանդիպման օրակարգ կմտնեն նաև համավարակը, Չինաստանը, Բելառուսի ճգնաժամը, Ուկրաինայի և Լեռնային Ղարաբաղի հակամարտությունները, իրանական միջուկային գործարքը, Թուրքիայի հետ հարաբերությունները: ԵՄ - ԱՄՆ ղեկավարների հանդիպմանը նախորդել են Յոթի խմբի և ՆԱՏՕ-ի գագաթնաժողովները, որոնց մասնակցել Է Բայդենը: ԵՄ - ԱՄՆ գագաթնաժողովից հետո Միացյալ Նահանգների նախագահը կմեկնի Ժնև, որտեղ հունիսի 16-ին պլանավորված Է նրա հանդիպումը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:























Comments