top of page

ԲՏԱ նախարարությունը ծառայության մատուցումից 2 ամիս անց է պայմանագիր կնքել նորաստեղծ ընկերության հետ

Oct 21, 2021
1 min read


ԲՏԱ նախարարությունը «Հայաստանի հռթիռամոդելային ասոցիացիա» հիմնադրամի հետ Ամառային տիեզերական ճամբարի միջոցառումների կազմակերպման համար 4 մլն 92 հազար դրամ ընդհանուր արժեքով պայամանգիր է կնքել։ Ըստ պայամանագրի՝ ընկերությունն օգոստոսի 29-ից սեպտեմբերի 1-ը ներառյալ Լոռու մարզի Դսեղ գյուղում կազմակերպել է ամառային ճամբար։


Թեև ծառայությունը մատուցվել է օգոստոսի 29-ից սեպտեմբերի 1-ը, պայմանագիրը կնքվել է հոկտեմբերի 12-ին։



«Հայաստանի հռթիռամոդելային ասոցիացիա» հիմնադրամը պետական գրանցում ստացել է այս միջոցառման կազմակերպումից 2 ամիս առաջ՝ հունիսին։ Ընկերության տնօրենը Հայկ Սամվելի Մարտիրոսյանն է։


Նշենք, որ միջոցառման կազմակերպիչների ցանկում է նաև «ԱՅԱՍ տիեզերական ընկերություն» ՀԿ-ն, որը կառավարության էլեկտրոնային ռեգիստրում որոնման արդյուքնում տեսնում ենք, որ պատկանում է կրկին Հայկ Սամվելի Մարտիրոսյանին, իսկ ՀԿ-ի նախագահն Ավետիք Գրիգորյանն է։


Արմինե Նավոյան

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page