Բուհերի կառավարման խորհուրդները կունենան 20 անդամ՝ կողմերի հավասար ներկայացվածությամբ
- 24Time.am

- Aug 13, 2021
- 1 min read

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել նախագիծ, որով առաջարկվում է ՀՀ պետական բուհերի հոգաբարձուների խորհուրդները ձևավորել միասնական մոտեցմամբ: Նախարարության հասարակության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից մանրամասնում են, որ 20 հոգանոց խորհուրդներում հավասարապես ներկայացված կլինեն ուսանողները, դասախոսական կազմը, հիմնադիրը և լիազոր մարմինը:
Բուհերի կառավարման խորհուրդները ներկայումս ձևավորված են ՀՀ կառավարության 2005 թվականի հունիսի 23-ի 975-Ն որոշմամբ հաստատված կարգով: Ըստ այդմ` 16 պետական բուհերում (որոնցից 12-ն ունեն հիմնադրամների, 4-ը՝ ՊՈԱԿ-ի կազմակերպական-իրավական ձև), գործում են 24-32 հոգանոց խորհրուրդներ, որոնցում յուրաքանչյուր կողմին հատկացված է 25 տոկոս ներկայացվածություն:
Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ գործող խորհուրդները կառավարչական որոշումներ կայացնելիս երբեմն ունենում են օպերատիվության խնդիր, որը որոշ դեպքերում խոչընդոտում է բուհերի խորհուրդների նախագահների և ռեկտորների ընտրության գործընթացներին: Մասնավորապես, նման իրավիճակ է առաջացել Երևանի պետական համալսարանում:
«Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասով խորհուրդների համար նվազագույն շեմ սահմանվել է 20-ը, ինչն առաջարկվում է ամրագրել բուհերի կանոնադրություններում՝ որպես կարգավորման միասնական տարբերակ:


























Comments