top of page

Շուռնուխի գյուղապետի եղբայրը բուժօգնություն է ստացել. «Հրապարակ»

Apr 23, 2021
1 min read

Մենք գրել էիքն, որ երեկ լուսադեմին ոստիկանները բռնի ուժով Շուռնուխից Երևան են բերման ենթարկել Շուռնուխի գյուղապետի՝ անկողնում հիվանդ պառկած եղբորը։ Ավելին՝ կադրեր տարածվեցին, թե ինչպես են արդեն Քննչական կոմիտեում բարձր ջերմության մեջ գտնվող Արարատ Աղաբեկյանին՝ Աշխարհապետին, միջանցքով քարշ տալիս դեպի քննիչի մոտ, և նա այդ ընթացքում ասում է, որ լավ չի զգում, մեռնում է ու խնդրում է իր համար շտապօգնություն կանչել։ Երեկոյան իամցանք,որ Աշխարհապետի համար բժիշկ են ապահովել։



Hraparak.am-ը Շուռնուխի գյուղապետ Հակոբ Արշակյանից հետաքրքրվեց, թե ինչ նորություն ունի եղբորից, նրան բուժօգնություն ցուցաբերե՞լ են արդյոք։


«Էսօրվանից տեղեկություն չունեմ, ոչ մի ձևի կապ չկա, չգիտեմ։ Իսկ երեկ էնքան որ տեղեկացված եմ, որ բուժօգնություն ա ստացել տեղում, ջերմությունն իջեցրել են, նորմալ ա վիճակը։ Դրանից հետո չգիտեմ՝ ինչը ոնց է եղել»,-ասաց Հակոբ Արշակյանը։


Նա նաև նշեց, որ իր եղբորը պահում են ձերբակալվածների պահման վայրում (ՁՊՎ)։ Իսկ թե ինչ քրեական գործի շրջանակներում են եղբորը բերման ենթրակել, ինչու, Արշակյանն ասաց, որ որևէ բանից տեղյակ չէ, բաց փաստաբան կա, որը զբաղվում է եղբոր գործով։


 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page