top of page

Պատվաստումների ոչ պատշաճ կազմակերպման պատճառով Բուլղարիայում 10 000 մարդ է մահացել



Բուլղարիայում 10 հազար մարդ «Քովիդ-19»-ի դեմ պատվաստումների ոչ պատշաճ կազմակերպման զոհ է դարձել: Այդ մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում կատարելով երկրի առողջապահության նախարար Ստոյչո Կացարովին:

Նախարարի խոսքով՝ իշխանությունների հիմնական սխալն այն է, որ տարեցներն առաջինը չեն ներառվել պատվաստման ծրագրում, ինչը վտանգավոր բարդություններ է առաջացնել:


«Մասնագետների կարծիքով՝ դա հանգեցրել է համաճարակի երկրորդ ալիքի ժամանակ մոտ 10 հազար հիվանդի մահվան: Մահացածների գրեթե 80%-ը տարեց քաղաքացիներ էին, մինչդեռ նրանց կյանքերը կարելի էր փրկել»,- նշել է բուլղարացի պաշտոնյան:


Ստոյչո Կացարովը հայտնել է, որ մահերի մյուս պատճառը պատվաստանյութերի մատակարարման ուշացումն է։ Դրա հետևանքով մինչև փետրվար երկիրը կարողացել է պատվաստել 7 միլիոն քաղաքացիներից ընդամենը 200 հազարին:


Լրատվամիջոցը հայտնում է, որ առաջացել են նաև պատվաստանյութերի մատակարարման ու բաշխման խնդիրներ, և ոչ միայն Բուլղարիայում, այլև ամբողջ Եվրոպայում պատվաստման գործընթացը խաթարվել է, չի հաջողվել հասնել կոլեկտիվ իմունիտետ ձեռք բերելուն:



Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page