top of page

Խնձորուտ գյուղում այրվել է բուսածածկ տարածք

  • Aug 11, 2021
  • 1 min read

ree

Օգոստոսի 11-ին, ժամը 11։50-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Խնձորուտ գյուղում այրվում է բուսածածկ տարածք։


Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության և հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խմբերը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:


Պարզվել է, որ այրվում է մոտ 12 հա բուսածածկույթ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։30-ին։


Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են 13 փրկարար-ծառայող, գյուղի 40 բնակիչ, 15 զինվորական և Մարտիրոսի հենակետից 7 կամավոր:

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page