top of page

Կալիֆոռնիայում 1000-ից ավելի հրշեջ պայքարում է անտառային հրդեհների դեմ

Oct 14, 2021
1 min read

Հարավային Կալիֆոռնիայում մոլեգնած անտառային հրդեհները սպառնում են ագարակներին և տներին։ Հրդեհի պատճառով փակվել է նահանգի խոշոր մայրուղիներից մեկը։ The Guardian պարբերականի փոխանցմամբ՝ չոր քամիները նոր հրդեհների բռնկման վտանգ են առաջացրել։


Անտառային հրդեհների դեմ պայքարում է շուրջ 1300 հրշեջ, սակայն կրակը դեռ 5 տոկոսով է տեղայնացվել։ Չնայած Խաղաղ օվկիանոսի ափի տվյալ հատվածը խիտ բնակեցված չէ, սակայն կրակը սպառնում է ավելի քան 100 տների, ագարակների և այլ շենքերի․ հաղորդել են հրշեջ ծառայությունից։ Գյուղական մի շարք համայնքների բնակիչների տարհանման հրահանգ է տրվել։

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page