Կալիֆոռնիայում անտառային հրդեհների պատճառով տարհանվել է 15 հազար բնակիչ
Aug 4, 2021
1 min read

ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի հյուսիսային շրջաններում մոլեգնում են անտառային հրդեհներ: Բնական աղետի հետևանքով տարհանվել է 15 հազար բնակիչ, այս մասին գրում է Lenta.ru կայքը:
Կրակը տարածվել է ավելի քան հազար քառակուսի կմ տարածքի վրա և ոչնչացրել է տասնյակ տներ:
Տեղական իշխանությունները զգուշացրել են, որ շրջանում սպասվում է շոգ և չոր եղանակ, ինչը կարող է էլ ավելի վատթարացնել հրդեհի հետ կապված իրավիճակը: Նահանգի ներկայացուցիչների խոսքով՝ կրակի արագ տարածման հետևանքով իրավիճակն անկանխատեսելի է:























Comments