top of page

Կանադայի եւ Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հարցը

  • May 21, 2021
  • 1 min read

ree

Ռեյկյավիկում Կանադայի եւ Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարներ Մարկ Գառնոն եւ Սերգեյ Լավրովը քննարկել են Լեռնային Ղարաբաղի իրավիճակը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով Կանադայի ԱԳՆ-ին։


Կանադայի ԱԳՆ ղեկավար Գառնոն կրկին կոչ է արել Հայաստանին եւ Ադրբեջանին թուլացնել լարվածությունը։


Մարկ Գառնոն նաև Լավրովին է ներկայացրել Ղրիմի վերաբերյալ Օտտավայի հայտնի դիրքորոշումը, մտահոգություն է հայտնել ուկրաինական սահմանի երկայնքով ռուսական զորքերի վերջերս տեղի ունեցած տեղաշարժերի առնչությամբ, ինչպես նաեւ կոչ է արել Մոսկվային ազատ արձակել դատապարտյալ Ալեքսեյ Նավալնուն։

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page