top of page

Կանադայի արևմուտքում 3300 բուժաշխատողի հեռացրել են աշխատանքից պատվաստվելուց հրաժարվելու պատճառով

Nov 3, 2021
1 min read

Կանադայի Բրիտանական Կոլումբիա նահանգի ավելի քան 3300 բուժաշխատող հեռացվել է աշխատանքից COVID-19-ի դեմ պատվաստվելուց հրաժարվելու պատճառով։ Այդ մասին երկուշաբթի, հղում կատարելով տարածաշրջանի առողջապահության նախարարության ղեկավար Էդրիան Դիքսին, տեղեկացրել է Global News հեռուստաալիքը։


Նրա խոսքով՝ նահանգի 127,5 հազար բուժաշխատողների 96 տոկոսը արդեն ստացել է կորոնավիրուսի դեմ պատվաստման լրիվ չափաբաժինը, ևս 2 հազար մարդ առայժմ մեկ պատվաստում է ստացել։ Մնացած 3325 մարդիկ կամ հրաժարվել են տվյալներ ներկայացնել պատվաստման մասին, կամ չեն պատվաստվել, ինչի արդյունքում հեռացվել են աշխատանքից առանց աշխատավարձի պահպանման։

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page