top of page

Երևան-Սևան ճանապարհին մի իսկական ծառերի սպանդ է իրականացվել

Sep 17, 2021
1 min read


Մինչ Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը կուրծք ծեծելով հայտարարում է, թե հանրապետությունում 1 առողջ ծառ անգամ չի կտրվելու, իսկ կտրողը կամ կտրողները ենթարկվելու են ամենախիստ պատասխանատվության, Երևան-Սևան ավտոճանապարհի՝ դեպի Սևան ընթացող 34-35 կմ հատվածում չգիտես ով կամ ովքեր ծառերի իսկական սպանդ են իրականացրել։


Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քոքից կտրել են մոտ 40-45 տարեկան հսկայական առողջ բարդիներ, որոնք թափված են մնացել տեղում։ Գուցե ծառասպանները չե՞ն հասցրել իրենց սև գործն ավարտին հասցնել. չեն տեղափոխել կտրված կոճղերը։


 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page