top of page

Ուժեղ քամին ծառեր է շրջել Երևանում և Պրիվոլնոյե-Սվերդլով ավտոճանապարհին

  • Jun 27, 2021
  • 1 min read


Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը հունիսի 26-ին, ժամը 20։17-ին ահազանգ է ստացել, որ Երևանի Կարախանյան փողոցում քամու հետևանքով ծառն ընկել է ավտոտնակի վրա։


Ինչպես տեղեկացնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեպքի վայր է մեկնել Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը:


Փրկարարները ծառը հեռացրել են ավտոտնակի վրայից։

Ըստ աղբյուրի՝ հունիսի 26-ին, ժամը 21։07-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մոլդովական փողոցում ծառը շրջվել և փակել է ճանապարհի երթևեկելի հատվածը։


ՀՀ ԱԻՆ-ից հայտնում են, որ հունիսի 27-ին, ժամը 02։35-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Պրիվոլնոյե-Սվերդլով ավտոճանապարհի 1-ին կմ-ին ծառն ընկել և փակել է ճանապարհը:


Փրկարաները ծառը մասնատել և հեռացրել են ավտոճանապարհից։

Comentarios


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page