top of page

Ծաղկաձորում բախվել են КамАЗ-ն ու Opel-ը. կան վիրավորներ

  • Nov 4, 2021
  • 1 min read

ree

Նոյեմբերի 3-ին ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 10:00-ի սահմաններում Ծաղկաձոր քաղաքի Սարալանջի և Մ.Մկրտչյան փողոցների խաչմերուկում բախվել են Կոտայքի մարզի բնակիչներ, 54-ամյա Գարսևան Սիմոնյանի վարած КамАЗ մակնիշի և 35-ամյա Ատոմ Սարգսյանի վարած Opel մակնիշի ավտոմեքենաները:

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով Opel-ի ուղևորներ, Կոտայքի մարզի բնակիչներ, 35-ամյա Սուրեն Սարգսյանն ու 30-ամյա Արմեն Սարգսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հրազդան» բժշկական կենտրոն:


Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page