top of page

Ծաղկաշեն գյուղում այրվել է մոտ 500 հակ անասնակեր

  • Jul 30, 2021
  • 1 min read


Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը հուլիսի 30-ին, ժամը 13։32-ին ահազանգ է ստացել, որ Ծաղկաշեն գյուղում այրվում է խոտի դեզ:


Ինչպես տեղեկացնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։


Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 13-րդ փողոցում։


Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:15-ին, մարվել՝ 14:35-ին: Այրվել է մոտ 500 հակ կուտակած անասնակեր։

Comentarios


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page