Ոստիկանական բաժանմունքում ծեծել են «Հայաստան» դաշինքի ներկայացուցչին. «Հրապարակ»

Երեկ Եղեգնաձորում Փաշինյանի հանարահավաքից առաջ «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Շահեն Վարդանյանին ոստիկանությունը բերման է ենթարկել, ապա ոստիկանական բաժանմունքում նրան ծեծի են ենթարկել՝ նախ քաղաքացիական հագուստով Բանգլադեշցի Կարենը, ապա Եղեգնաձորի ոստիկանության բաժնի պետի տեղակալը։ Այս մասին «Հրապարակի» հետ զրույցում ասել է ծեծված անձը՝ Շահեն Վարդանյանը․
«Դեպքը տեղի է ունեցել Եղեգնաձոր քաղաքի կենտրոնում՝ նախկին Գլաձոր հյուրանոցի մայթեզրին, որտեղ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում էր հանրահավաք անել։ Նիկոլ Փաշինյանը դեռ չէր ժամանել հանարահավաքի վայր, «Հայաստան» դաշինքի շտաբը գտնվում է Գլաձոր հյուրանոցի նախասրահում, մենք առաջացանք այնտեղ հետաքրքրության համար, տեսնելու՝ շա՞տ մարդ է եկել, թե՞ չէ։ Այդ պահին կարմիր բերատավորները կանգնած էին այնտեղ, իրենց հետ սովորական խոսակցություն էին տանում քաղաքացիները, մենք էլ ասացինք՝ դեմոկրատական, ժողովրդավարական երկրում ենք ապրում, մարդկանց տեղաշարժը սահմանափակելու իմաստը ո՞րն է, բոլոր թեկնածուներն էլ գալիս են, ինչո՞ւ մյուս թեկնածուների հետ չեք գալիս, գալիս եք միայն հանրապետության վարչապետի հետ միասին։
Ես 2 բառ եմ փոխանակել, քաշվել եմ մի կողմի վրա, խոսում էի, մեկ էլ աչքով արեցին, թե ձերբակալությունները սկսեք՝ տարեք սրանց։ Մի 2-3 հոգու սկսեցին վերցնել, ես փորձեցի նկարահանում անել հեռախոսով, մեկ էլ ասացին, որ ինձ էլ վերցնեն։ 4-5 հոգով թևերս ոլորեցին, շատ լկտի պահվածքով մտցրին մեքենա, այդ ամբողջը իմ հեռախոսը ձայնագրել է՝ դրանց լկտի պահվածքը։ Իրենց հարցնում եմ՝ ինչո՞ւ եք ինձ տանում առանց որևէ հիմքի, ես ոչ մի բան չեմ արել, 58 տարեկան մարդ եմ, փողոցում կանգնելու համար․․․, ես կարծում եմ, որ դա ուղղորդված է եղել իշխանությունների, տեղի ոստիկանական ուժերի կողմից։ Մենք Նիկոլ Փաշինյանի հանարահավաքը խանգարելու ոչ մի նպատակ չենք ունեցել, ոչ էլ նման միտք է մեզ մոտ հղացել»,- ասել է Վարդանյանը, ապա շարունակել՝ պատմելով, թե ինչպես է ոմն Բանգլադեշցի Կարեն՝ իր շքախմբով ոստիկանական բաժնի մուտքի մոտ ծեծել բերման ենթարկվածին․
Մանրամասն՝ սկբնաղբյուրում։























Comments