Դաժան ծեծի է ենթարկվել ռազմական ոստիկանության մայորը. ԱԱԾ պահեստազորի սպաների միություն
- Jun 17, 2021
- 1 min read

ԱԱԾ պահեստազորի սպաների միություն ՀԿ-ն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Մայիսի 30-ին հարձակում է եղել իր տան բակում մեքենան կայանող ռազմական ոստիկանության մայորի վրա։ Դաժան ծեծի արդյունքում ստանալով ծանր մարմնական վնասվածքներ՝ սպան շտապօգնության մեքենայով, ոստիկանների ուղեկցությամբ, տեղափոխվել է հիվանդանոց։
Այս ամենը հաստատող տեսագրությունը կա, մեքենայի պետհամարանիշը ֆիքսված է, հարուցվել է քրեական գործ, սակայն մեր «փառապանծ» իրավապահներն առ այսօր չեն կարողանում բացահայտել հանցագործին։ Ավելին՝ տուժողի հետ որևէ քննչական գործողություն չի իրականացվել։
Վերը նշված ավագ սպան մեր կառույցի խորհրդի անդամներից մեկի որդին է։ Ինչ՝ ինչ, գոնե հանուն համազգեստի պատվի պիտի բացահայտվեր այս գործը։
Հունիսի 16-ին Երևանի քաղաքապետարանից կապ են հաստատել մեր կառույցի հիմանդիրներից մեկի տիկնոջ հետ, ով քաղաքապետարանի ենթակայությամբ գործող պետական հիմնարկի աշխատակից է և պահանջել անձնական էջում լայքերով կամ որևէ այլ կերպ չարձագանքել ԱԱԾ պահեստազորի սպաների միության հրապարակումներին։
Մենք հասկանում ենք այս գործողությունների իմաստը, և դուք գիտեք, որ կարող ենք կտրուկ հակազդել»։


























Comments