top of page

Երևանում ծեծի է ենթարկվել «Ծիրան» սուպերմարկետի անվտանգության պետը

Sep 3, 2021
1 min read


SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Նոր Նորքի բաժնի հետաքննչական բաժանմունքում հարուցվել է քրեական գործ ՀՀ Քրեական օրենսգրքի 258 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով։


Քրգործը հարուցվել է երեկ, սեպտեմբերի 2-ին Գայի պողոտայում գտնող «Ծիրան» սուպերմարկետում մի խումբ անձանց կողմից տեղի ունեցած վիճաբանություն-ծեծկռտուքի փաստով։


Ոստիկանության Նոր Նորքի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ նշված սուպերմարկետում մի խումբ անձինք վիճաբանել են, ապա ծեծի ենթարկել սուպերմարկետի անվտանգության պետ 29-ամյա Տ․Խ․-ին։


Ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները՝ բաժնի պետ Արտակ Ասատրյանի գլխավորությամբ, պարզվել է կռվի մասնակիցների ինքնությունը և նշված արարքը կատարելու կասկածանքով Նոր Նորքի ոստիկանություն են բերման ենթարկել Երևանի բնակիչ 48-ամյա Էդուարդ Բեյբությանին, նրա որդուն՝ Երևանի բնակիչ 20-ամյա Ռազմիկ Բեյբությանին, ինչպես նաև՝ պարզել են նրանց հետ մասնակցած ևս մի քանի անձանց ինքնությունը։





 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page