top of page

Երբ խախտումը նկարում է քաղաքացին, որը երթևեկության մեջ է, դա ևս կոպիտ խախտում է․ Շահինյան

Aug 3, 2021
1 min read


Պարեկային ծառայությանը ժամանակ և պրակտիկ գիտելիքներ են անհրաժեշտ ավելի արդյունավետ ծառայություն իրականացնելու համար։ Հրավիրած մամուլի ասուլիսում նման տեսակետ հայտնեց Ճանապարհային անվտանգության ազգային խորհրդի ղեկավար Պողոս Շահինյանը՝ խոսելով ճանապարհային երթևեկության ոլորտում իրականացվող բարեփոխումներին ու խնդիրներին։



Անդրադառնալով բջջային հավելվածով խախտումներն արձանագրելուն՝ Շահինյանը նշեց․


«Երբ խախտումը նկարում է քաղաքացին, որը երթևեկության մեջ է, դա ևս կոպիտ խախտում է»։


Ըստ նրա՝ ճանապարհատրանսպորտային պատահարների արագության գերազանցման ցուցանիշները 2018-ի համեմատ 2019-2020 թթ․ նվազել է՝ 1172-ից հասնելով 542 դեպքի։ Շահինյանն այդ միտումը պայմանավորեց քովիդյան լոքդաունով։


Վթարների դեպքում հակառակ երևույթն է արձահագրվել․ ՃՏՊ-ներից զոհերի թիվը 2016-ի համեմատ 2020-ին աճել է 30%-ով, իսկ վնասվածքներ ստացածներինը՝ 31%-ով։

Պողոս Շահինյանը դա պատճառաբանեց անկարգ վարելու, ճանապարհային նշաններին չհետևելու հանգամանքով։



 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page