top of page

Հայտնի է նոր նիշերով համարանիշների տրամադրելու կարգը. ոստիկանության հայտարարությունը

Jul 3, 2021
1 min read

Հաշվի առնելով, որ Ճանապարհային ոստիկանության հաշվառման-քննական ստորաբաժանումներում, հաշվառման համարանիշների նոր թողարկվող նիշերի հատկացմամբ պայմանավորված, ակնկալվում է դրանք ձեռք բերելու ցանկություն ունեցող քաղաքացիների մեծ հոսք, Ճանապարհային ոստիկանությունը հայտնում է, որ Հայաստանի Հանրապետությունում COVID-19 համավարակի տարածման կանխարգելման նպատակով Ճանապարհային ոստիկանության հաշվառման-քննական ստորաբաժանումներում նոր նիշերով համարանիշներ ձեռք բերելու ցանկություն ունեցող քաղաքացիների սպասարկումն իրականացվելու է բացառապես համապատասխան էլփոստերի հասցեներին կամ e-request հարթակի միջոցով հերթագրման նպատակով հաղորդագրություն ուղարկելու արդյունքում՝ հրավերի հիման վրա:


Հաղորդագրության մեջ պետք է նշել հերթագրվողի անունը, ազգանունը և բջջային հեռախոսահամարը:


Էլփոստերի հասցեները՝


Երևանի ՀՔԲ – yerevani.hqb@roadpolice.am Կոտայքի ՀՔԲ – kotayqi.hqb@roadpolice.am Սևանի ՀՔԲ – sevani.hqb@roadpolice.am Կապանի ՀՔԲ – kapani.hqb@roadpolice.am Գորիսի ՀՔԲ – gorisi.hqb@roadpolice.am Աշտարակի ՀՔԲ – ashtaraki.hqb@roadpolice.am Վանաձորի ՀՔԲ – vanadzori.hqb@roadpolice.am Արմավիրի ՀՔԲ – armaviri.hqb@roadpolice.am Արտաշատի ՀՔԲ – artashati.hqb@roadpolice.am Իջևանի ՀՔԲ – ijevani.hqb@roadpolice.am Մարտունու ՀՔԲ martuni.hqb@roadpolice.am Վայքի ՀՔԲ – vayqi.hqb@roadpolice.am Գյումրու ՀՔԲ – gyumri.hqb@roadpolice.am

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page