Ճապոնիայում 5,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
Jul 17, 2021
1 min read

Ճապոնիայի հարավ-արևմուտքում 5,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, ցունամիի վտանգ չկա, այս մասին հայտնում են երկրի ազգային օդերևութաբանական վարչությունից:
Օդերևութաբանական վարչության տվյալներով՝ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Ներքին Ճապոնական ծովում՝ 80 կիլոմետր խորության վրա։ 7 բալանոց սանդղակով՝ մինչև 4 բալ ուժգնության ստորգետնյա ցնցումները զգացվել են Յամագուչի, Օիտա և Էհիմե պրեֆեկտուրաներում: Ավելի քիչ ուժգնությամբ ցնցումներ գրանցվել են ևս 15 պրեֆեկտուրաներում:
Զոհերի ու ավերածությունների մասին տեղեկություններ չեն ստացվել:























Comments