top of page

Դատարանն ավարտեց բողոքի քննությունը, որոշման հրապարակման օրը հայտնի է

Jul 6, 2021
1 min read

Վերաքննիչ քրեական դատարանն ավարտեց պրոֆեսոր Արմեն Չարչյանի պաշտպանների բողոքի քննությունը: Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ, որոշումը կհրապարակվի հուլիսի 8-ին, ժամը 12:00-ին: Այդ մասին քիչ առաջ լրագրողների հետ զրույցում հայտարարեց փաստաբան Էրիկ Ալեքսանյանը:


Ալեքսանյանը հայտնեց, որ այս պահին Չարչյանը, ով վիրահատության էր ենթարկվել, գտնվում է «Վարդաշենի» ՔԿՀ-ում, ուր տեղափոխվել է շաբաթ օրը:


Փաստաբանը նաև ասաց, որ Չարչյանը շաքարի մասով խնդիրներ ունի:


Հիշեցնենք որ Չարչյանի պաշտպանները բողոքարկել էին առաջին ատյանի դատարանի որոշումը՝ կապված խափանման միջոցի հետ:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page