Պրոֆեսոր Արմեն Չարչյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է․ պաշտպան
Sep 8, 2021
1 min read

ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավոր, կալանավորված Արմեն Չարչյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է, նա հոսպիտալացվել է։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։
«Քիչ առաջ ՀՀ ԱՆ «Վարդաշեն» ՔԿՀ-ում պրոֆեսոր Արմեն Չարչյանի առողջական վիճակը կտրուկ վատթարացել է, ինչը պայմանավորված է նրա մոտ առկա շաքարային դիաբետով /ծանր ձև/ և նա տեղափոխվել է «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոն՝ շաքարային բաժանմունք։
Պնդում եմ՝ Արմեն Չարչյանի մոտ ախտորոշված հիվանդությունն անհամատեղելի է կալանավորման հետ և պրոֆեսորը օր առաջ պետք է ազատ արձակվի»,- գրել է պաշտպանը։























Comments