top of page

Չարչյանն իր «կլիչկան» է ունեցել գաղութում․ «Հրապարակ»

  • marineyeremyan99
  • Feb 9, 2022
  • 1 min read

ree

«Հրապարակ» թերթը գրում է․

Շուրջ հինգ ամիս կալանավայրում անցկացնելուց հետո բժիշկ, պրոֆեսոր եւ պատգամավոր Արմեն Չարչյանը դեկտեմբեր ամսին ազատ արձակվեց` Սահմանադրական դատարանի որոշման հիմքով: Երեկ նա եկել էր խորհրդարան՝ աշխատանքի։ Չարչյանն իրեն լավ է զգում, կալանավայրում էլ, չհաշված առողջական վիճակի վատթարացումը, իրեն վատ չի զգացել։ Անվանի պրոֆեսորին «Վարդաշեն» ՔԿՀ-ում թե՛ քրեական հեղինակությունները, թե՛ շարքային կալանավորները, թե՛ ՔԿՀ աշխատակիցները լավ են վերաբերվել։


Քրեականներից պակաս «հեղինակություն» էլ չի եղել ինքը՝ Չարչյանը, որն անգամ իր «կլիչկան» է ունեցել գաղութում՝ «Պրոֆեսոր»։ Արմեն Չարչյանը մեզ հետ զրույցում ասաց, որ իրեն ընդգծված հարգալից են վերաբերվել, որի պատճառը նաեւ այն է եղել, որ կալանավորների եւ ՔԿՀ աշխատակիցների մեջ եղել են անձինք, որոնց ընտանիքի անդամներին ու մերձավորներին ինքը ժամանակին բուժած է եղել։ Բայց ասաց, որ իր համար որեւէ արտոնություն կամ բացառություն չեն սահմանել ՔԿՀ-ում, պարզապես լավ են վերաբերվել՝ զուտ անձնապես։


Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։





Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page