Դատարանը հրապարակել է Արմեն Չարչյանի ձերբակալման բողոքի մասին որոշումը
Jun 20, 2021
1 min read

Քիչ առաջ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան Նոր-Նորքի և Ավանի նստավայրում՝ նախագահությամբ Մանվել Շահվերդյանի, հրապարակել է «Իզմիրլյան» ԲԿ տնօրեն, պրոֆեսոր Արմեն Չարչյանի ձերբակալության իրավաչափության վերաբերյալ բողոքի որոշումը։ Դատարանը արձանագրել է, որ քննիչի ձերբակալման որոշումը իրավաչափ չէ։ Արմեն Չարչյանը քիչ անց ՁՊՎ-ից ազատ կարձակվի։
Նշենք, որ քրեական գործ էր հարուցվել «Իզմիրլյան» Բժշկական կենտրոնի տնօրենի կողմից աշխատակիցներին սպառնալու ձայնագրության հրապարակման առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերի հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-դ կետով:
Արմեն Չարչյանը նախօրեին ձերբակալվել էր, փաստաբաններ Էրիկ Ալեքսանյանը և Արամ Վարդևանյանը բողոքարկել էին ձերբակալման որոշումը։























Comments