top of page

Արմեն Չարչյանը կմնա կալանքի տակ․ Արամ Վարդևանյան

Jul 8, 2021
1 min read

Վերաքննիչ դատարանն այսօր՝ հուլիսի 8-ին մերժեց «Հայաստան» դաշինքի անդամ, «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն, բժիշկ Արմեն Չարչյանի պաշտպանական թիմը միջնորդությունը՝ վերջինիս կալանքը որպես խափանման միջոց վերացնելու վերաբերյալ։


Արմեն Չարչյանի փաստաբան Արամ Վարդևանյանը նշեց, որ դատարանի որոշումը իրավաչափ չէ, այն խիստ քաղաքական է, ուստի կարելի է նշել, որ Արմեն Չարչյանի նկատմամբ քաղաքական հետապնդումը շարունակվում է։


Միևնույն ժամանակ, Արամ Վարդևանյանը վստահեցրեց, որ Արամ Չարչյանը շուտով ազատության մեջ է հայտնվելու, քանի որ նրան անազատության մեջ պահելու որևէ իրավական հիմք չկա։


Հիրշեցնենք, որ Չարչյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի հատկանիշներով՝ ընտրողներին կաշառք տալը, ստանալը, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտումը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը։ Արմեն Չարչյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում: Ըստ ՀՔԾ քննիչի, Չարչյանը եթե մնա ազատության մեջ, ապա կթաքնվի վարույթն իրականացնող մարմինից ու կխոչընդոտի գործի քննությանը։


Հավելենք, որ Արմեն Չարչյանը մինչև Հատուկ քննչական ծառայության ներկայացրած կալանավորման միջնորդությունը բավարարելու մասին դատարանի որոշման հրապարակումը տեղափոխվել էր հիվանդանոց:



 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page