top of page

Ընդդիմադիր թեկնածու Չարչյանի խոսքը որևէ հանցակազմ չի պարունակում. ԸՎԿ

  • Jun 19, 2021
  • 1 min read

ree

Ընտրությունների վերահսկման կոմիտեն իր ֆեյսբուքյան էջում գրում է.


«Ընտրությունների վերահսկման կոմիտեն ուսումնասիրել է ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածու, ականավոր բժիշկ, պրոֆեսոր Արմեն Չարչյանին ձերբակալելու հիմք հանդիսացած ձայնագրությունը։


Ձայնագրության բովանդակությունը համադրելով ՀՀ քրեական օրենսգրքի 154.2 հոդվածի հետ՝ ակնհայտ է դառնում, որ ընդդիմադիր թեկնածուի խոսքը որևէ հանցակազմ չի պարունակում, հետևաբար նրա նկատմամբ կիրառված ձերբակալումն ակնհայտ ապօրինի է։


Ավելին, վերլուծելով նախընտրական քարոզչության ընթացքում իրավապահ մարմինների վարքագիծը՝ Ընտրությունների վերահսկման կոմիտեն արձանագրում է, որ ՀՀ իրավապահ համակարգը վերածվել է քաղաքական հիմքով խտրականություն դրսևորող գործիքի։ Դրա արդյունքում ձևավորվել է իշխող քաղաքական ուժի ամենաթողության, իսկ ընդդիմադիր քաղաքական ուժերի նկատմամբ բռնաճնշումներ կիրառելու վիճակ»։


Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page