Search
Հուսով ենք՝ «Թալիբանի» ներկայացուցիչների խոսքերն ու գործողությունները կհամընկնեն. Չավուշօղլու
- Aug 18, 2021
- 1 min read

Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է Աֆղանստանում կայունության ու խաղաղության, տնտեսական զարգացման և հանգստության պահպանման պատրաստակամության մասին: Անկարան շարունակում է Աֆղանստանի վերաբերյալ իր երկխոսությունը բոլոր կողմերի, այդ թվում՝ թալիբների հետ: Այս մասին նա հայտարարել է Հորդանանի մայրաքաղաք Ամմանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, փոխանցում է TRT Haber- ը:
Չավուշօղլուն նաև նշել է, որ Անկարան դրական է ընդունում «Թալիբանի» վերջին բոլոր հայտարարությունները:
«Այս պահին կարևոր է կայունացնել իրավիճակը: Հուսով ենք, որ «Թալիբանի» ներկայացուցիչների խոսքերն ու գործողությունները կհամընկնեն»,– ասել է Չավուշօղլուն:
Comentarios