Չավուշօղլուն մտադիր է մեկնել Աթենք. «Ermenihaaber.am»
- May 17, 2021
- 1 min read

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն ծրագրում է մայիսի վերջին մեկնել Աթենք՝ հանդիպելու Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասի հետ: Այս մասին Ermenihaaber.am-ի հաղորդմամբ՝ հայտնում է հունական «Կատիմերինի» (Kathimerini) թերթը:
Աղբյուրը չի հայտնել՝ կոնկրետ որ օրն է Չավուշօղլուն մեկնելու Հունաստան:
Նշվում է, որ Թուրքիայի ԱԳ նախարարի այցի ծրագրից բացի կողմերի միջև սպասվում են նաև բանակցություններ:
Ապրիլի կեսերին Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասն այցելել էր Թուրքիա, բանակցություններ վարել թուրք գործընկերոջ՝ Մևլութ Չավուշօղլուի և նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Հանդիպումից հետո Չավուշօլուն և Դենդիասը համատեղ մամուլի ասուլիսով էին հանդես եկել, որի ընթացքում երկուստեք հնչել էին կոշտ հայտարարություններ:
Comments