top of page

Չեմ կարող ընդունել, որ պարտության սիմվոլ Սուրեն Պապիկյանը ԵՊՀ-ում որոշում կայացնի․ ուսանող

  • Dec 17, 2021
  • 1 min read

ree

Գործող իշխանությունն ամեն ինչ արեց, որ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի կազմը համապատասխանեցվի իրենց։ Այդ մասին այսօր Մայր բուհում տեղի ունեցող բողոքի ակցիայի ընթացքում ասաց ուսանողներից Տարոն Մանուկյանը։ Նա նշեց, որ որպես ԵՊՀ ուսանող, ինքը չի կարող համակերպվել, որ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահը լինի պարտության սիմվոլ, դավաճան կառավարության կարկառուն ներկայացուցիչ Սուրեն Պապիկյանը։ «Ես չեմ կարող համակերպվել, որ Մայր բուհի հետ կապված որոշումներն ընդունի Սուրեն Պապիկյանը»,- նշեց ուսանողը։ Նրա խոսքով՝ այս պարագայում ներկա իշխանության հետ համագործակցողը դավաճանական քայլերը շարունակողն է։ Ըստ ուսանողի՝ հիմա ամեն ինչ արվում է՝ ԵՊՀ-ն քաղաքականացնելու, ուսանողներին ու դասախոսներին լռեցնելու համար։



Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page