top of page

Չեմպիոնների լիգա D խումբ․ Ինտերը հաղթանակ տարավ Շերիֆի դեմ խաղում

  • Nov 4, 2021
  • 1 min read

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրում «Ինտերը» մրցել է «Շերիֆի» հետ ու 3-1 հաշվով հաղթանակ տարել։ Միլանյան թիմի կազմում խփած գնդակներով աչքի են ընկել Մարսելո Բրոզովիչը, Միլան Շկրինյարը և Ալեքսիս Սանչեսը, իսկ «Շերիֆի» կազմում հանդիպման վերջին րոպեին մեկ գնդակ ետ է բերել Ադամա Տրաորեն։

«Շերիֆը» 4 խաղից հետո 6 միավոր է վաստակել ու D խմբի մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականն են զբաղեցնում։ «Ինտերը» 7 միավորով երկրորդ տեղում է։

D խմբում այս թիմերի մրցակիցներն են «Ռեալը» (9) և «Շախտյորը» (1)։

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page