top of page

Չեմ ստորագրելու Հայկ Մարությանի դեմ կազմակերպած անվստահություն հայտնելու փաստաթուղթը․ Վարդանյան

Dec 17, 2021
1 min read

Երևանի ավագանու անդամ Թեհմինա Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․


«Հարգելի՛ լրագրողներ,


հարգելի՛ համաքաղաքացիներ,


վստահ եմ՝ որևէ մեկիդ համար գաղտնիք չի վերջին երեք տարվա քաղաքային անցուդարձը, մասնավորապես իմ և Հայկ Մարությանի՝ որպես քաղաքապետ և ընդդիմադիր ավագանու անդամ հարաբերությունները: Ուզում եմ վստահեցնել, որ որևէ բան չի փոխվել մինչ այս պահը: Ուզում եմ նաև տեղեկացնել, որ չեմ պատրաստվում դառնալ իշխող կուսակցության կամակատարը:


Այդուհանդերձ, չեմ ստորագրել և չեմ ստորագրելու Հայկ Մարությանի դեմ կազմակերպած անվստահություն հայտնելու փաստաթուղթը:


Մնացյալի մասին ավելի հանգամանալից կխոսեմ առաջիկայում»։



Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page