Շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում Հայաստանն ունի 5 մասնակից․ այդ թվում է Արոնյանը
- Jun 23, 2021
- 1 min read

Շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում Հայաստանը կունենա 5 մասնակից:
ՖԻԴԵ-ն հրապարակել է Սոչի քաղաքում հուլիսի 10-ից օգոստոսի 3-ը կայանալիք աշխարհի գավաթի խաղարկության մասնակիցների անունները: Հայաստանի դրոշի ներքո հանդես կգան Լևոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանը, Հովհաննես Գաբուզյանը, Հայկ Մարտիրոսյանը, Շանթ Սարգսյանը:
Շախմատի աշխարհի գավաթի խաղարկությանը մասնակցում են 206 շախմատիստները: Արոնյանը պայքարը սկսի երկրորդ փուլից: Մյուս զույգերի վիճակահանությունը կկայանա ավելի ուշ:
Արոնյանը դեռևս հանդես է գալիս Հայաստանի դրոշի ներքո: Օրեր առաջ նա հայտարարություն էր տարածել, որում տվել էր վերջին շրջանում իր անձի հետ կապված շրջանառվող հարցերի պատասխանները. Արոնյանը հեռանում է Հայաստանից: Նա կմիանա ԱՄՆ հավաքականին:


























Comments